ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Իշխանության հայտարարությունը դեռ ոչինչ չի նշանակում

Իշխանության հայտարարությունը դեռ ոչինչ չի նշանակում
05.12.2013 | 11:33

ՈՒկրաինայի իշխանությունը և ընդդիմությունը հնարավոր է սկսեն բանակցությունների գործընթաց, որի համար նրանք իրենց պայմաններն են դրել: «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Սերգեյ Սոբոլևը «5» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, թե ընդդիմությունը բանակցություննների կգնա այն դեպքում, եթե կառավարությունը հրաժարական տա: «Եթե իշխանությունը ուզում է բանակցություններ, պետք է պատժի նրանց, ում մեղքով արյուն է թափվել»,-ասել է ընդդիմադիր գործիչը: Իր հերթին վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է բանակցությունների` իշխանության նախապայմանը. ապաշրջափակել բոլոր վարչական շենքերը և հանրահավաքներ անցկացվող տեղերում բացառել պրովոկատորների մուտքը: «Այդ պայմաններում մենք պատրաստ ենք հենց վաղը նստել սեղանի շուրջ»: Ազարովը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ նաև հայտարարել է, թե իշխանությունը ցանկանում է վերսկսել բանակցությունները ԵՄ հետ և պատվիրակության մեջ ընդգրկել նաև ընդդիմության ներկայացուցիչներին: Ընդդիմություն-իշխանություն հնարավոր բանակցություների մասին առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովն էլ լրագրողներին ասել է, թե իշխանությունները պատրաստ են քննարկելու արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների հարցը, եթե նման հարց հնչի բանակցությունների սեղանին: «Հնարավոր է, որ երբ նստենք բանակցությունների սեղանի շուրջ, նման առաջարկություններ հնչեն: Եվ ես կարծում եմ, մենք պատրաստ ենք դրանք քննարկել»,-ասել է Արբուզովը: Վերջինիս խոսքից, կարծում ենք, չարժե շտապ եզրակացություններ անել այն մասին, թե ՈՒկրաինայի իշխանություններն իսկապես պատրաստ են զիջել դիրքերը և գնալ արտահերթ ընտրությունների ճանապարհով: Այն դեպքում, երբ հաջորդ նախագահական ընտրություններին մնացել է մոտ մեկուկես տարի, դժվար է հավատալ, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը նման քայլի կգնա: Իշխանությունները պարզապես բանակցություններով ցանկանում են թուլացնել ընդդիմության ճնշումները և ժամանակ ձգել, իսկ առջևում Նոր տարի է և խիստ ձմեռ: Մայդանում հավաքված ժողովուրդը մի օր կարող է ոչ միայն հոգնել, այլև պարզապես ցրտին չդիմանալ: Այդ ժամանակ իշխանությունը գործի կդնի իր պահեստային միջոցները` Մայդանը վերջնականապես ցրելու համար:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1130

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ